Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նախարարի կարծիքով` Սահմանադրության հաճախակի փոփոխման մեջ խնդիր չկա

Նախարարի կարծիքով` Սահմանադրության հաճախակի փոփոխման մեջ խնդիր չկա
16.05.2014 | 14:58

«Հասարակությունները զարգանում են, դրան զուգահեռ և գլխավոր օրենքն է զարգանում: Կարևորը ճիշտ բալանսն է. իրավասություն, լիազորություններ և այդ լիազորություններին համահունչ բալանս: Եթե այդ բալանսը ճիշտ է ընտրված, ապա ցանկացած երկրում կարող է ճիշտ գործել թե՛ նախագահական համակարգը, թե՛ խորհրդարանական»,- սահմանադրական փոփոխությունների մասին ասել է արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը` այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ:
Նախարարը չի ցանկացել անդրադառնալ կառավարման խորհրդարանական համակարգին անցմանը` նշելով, որ որպես նախարար նոր է ներգրավվել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քննարկումներին: Մանուկյանը, սակայն, նշել է, որ ավելի հակված է կառավարման մոդելը քննարկել «իշխանությունների տարանջատման, հակակշիռների և զսպումների մեխանիզմի շրջանակում», քանի որ բացարձակ ճիշտ և բացարձակ սխալ մոդելներ չկան: «Կան մոդելներ, որոնք բալանսավորված են և հարմարեցված տվյալ երկրի համար»,-ասել է Հովհաննես Մանուկյանը: Վերջինս նկատել է, թե Սահմանադրությունն էլ «ապրող մեխանիզմ» է:

Դիտվել է՝ 1992

Մեկնաբանություններ